Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ
1979թ-ին ստեղծվել է << Հայ համերգ>> կազմակերպության << Էստրադային ստուդիա >>,որը 1992թ-ին վերանվանվել է << Էստրադային և ջազային արվեստի քոլեջ >>, իսկ 1996թ-ին << Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ >>:ՀՀ կառավարության 2004թ-ի որոշմամբ << Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ >> ՊՈԱԿ:Ջազ քոլեջը հիմնադրել է ջազմեն,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ակսել Բակունցը:
Ջազ քոլեջի 40 տարվա գործունեությունը նպաստում է միջին մասնագիտական կրթության զարգացմանը,ինչպես նաև ժամանակակից երաժշտարվեստի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը: